Понедельник, 23.06.2025, 11:58Приветствую Вас Гость | RSS
Պ.Յավորովի անվան 131 միջնակարգ դպրոց
Լեզուներ
Ցանկ
Վազող տող
Հարցում
ՀԻԱՆԱԼԻ ԿԱՅՔ
Որ դպրոցն Է լավը?
Всего ответов: 310
Մուտքի ձևը
Կոմիտաս

Տնօրինություն


Տնօրեն 

                         
Գրիգոր Ռուբենի Սաֆարյան

Ծնվել է 1952թ.Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում:
1969թ.ավարտել էԱխալցխայի N 3 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երեվանի
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մակավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆա-
կուլտետ ,որն էլ ավարտել է 1973թ.: 1971-75թթ. աշխատել է Հայաստանի երգի-պարի պետական
վաստակավոր անսամբլում,որպես երգիչ:1974թ.ծառայել է խորհրդային բանակում: 1975թ-ից առ
այսօր աշխատում է Երևանի Պ.Յավորովի անվան միջնակարգ դպրոցում,սկզբից,որպես ուսուցիչ,
իսկ 1988թ.-ից`տնօրեն:
1986-88թթ. աշխատել է Մաշտոցի շրջժողկրթբաժնում,որպես դպրոցների տեսուչ:Մանկավար-
ժական գործունեությանը զուգահեռ 1979-86թթ. աշխատել է ռադիոհաղորդումների և հեռուստա-
տեսության կամերային երգչախմբում,որպես երգիչ.իսկ 1992թ-ից առ այսօր ՀՀ հանրային ռադիոյի
և հեռուստատեսության <<Սայաթ -Նովա>>աշուղական անսամբլի մեներգիչ,<<Մաթեմատիկան
դպրոցում>>հանրապետական գիտամեթոդական ամսագրի խմբարական կոլեգիայի անդամ է,
ԱՕԿՍ-ի Հայաստան-Բուլղարիա ընկերւթյան  փոխնախագահ:
Պարգեվատրվել է բազմաթիվ դիպլոմներով և պատվոգրերով,<<Ստեղծագործական ածխատանքի
համար>> մեդալով և արժանացել է <<Տարվա լավագույն տնօրեն տիտղոսին-2000>>Մրցանակին:
Ամուսնացած է ունի 2 զավակ:
 
                   
           
Առաջին փոխտնօրեն             
                                                  

Անահիտ Արտավազդի Նազարյանը

Ծնվել է 1957թ. Հունվարի 20-ին: 1964թ.-ին ընդունվել է Երևանի N94 միջնակարգ դպրոց,որն ավարտել է 1974թ.-ին:Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է տրիկոտաժի ֆաբրիկայում` որպես որակի վերահսկիչ: 1979թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1984թ.-ին: Աշխատել է Նաիրիի շրջանի Ձորավանի միջնակարգ դպրոցում`.որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:1991թ.-ից աշխատում է Երևանի Պ.Յավորովի անվան N131 միջնակարգ դպրոցում`որպես ուսուցիչ, իսկ 1993-ից մինչև այժմ նույն դպրոցի առաջին փոխտնօրենն է: Անահիտ Նազարյանը Բազմիցս արժանացել է մրցանակների և դիպլոմների,որոնց թվում է <<Երիտասարդ խոստումնալից ուսուցիչ>> պատվոգիրը: Ամուսնացած է, ունի 1 որդի:

                 
Փոխտնօրեն 
                         


Իրինա Բարիսովնա

Ծնվել է 1959թ. Հունիսի 3-ին, ք. Երևանում ծառայողի ընտանիքում: 1966թ. Ընդունվել է N122 միջն. Դպրոց,որն ավարտել է 1976թ.: Շարունակելով ընտանեկան ավանդույթները 1976թ. ընդունվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժին, որն ավարտել է 1981թ.:Ստացել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի մասնագիտություն : 1981-1983թթ. Աշխատել է Եղվարդի N1 միջն. Դպրոցում, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1983-1987թթ. Աշխատել է <<Երկրաբանատնտեսական հետազոտությունների Կովկասյան լաբորատորիայում>> որպես ինժեներ: 1987թ.-ից աշխատում է N131 դպրոցում,որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ,1994թ-ից մինչև այսօր, որպես փոխտնօրեն:
Ունի տպագրված հոդվածներ <<Ռուսաց լեզուն հայկական դպրոցում>> ամսագրում, <<Ռուսաց լեզուն Հայաստանում N3 2003թ. հետաքրքրաշարժ նյութեր ռուսաց լեզվի ուսուցման դասերին>>:


Փոխտնօրեն-կազմակերպիչ


Մարիմ Թելմանի Ոսկանյանը

 Ծնվել է 1971թ. նոյեմբերի 26-ին: 1978թ.-ին ընդունվել է Երևանի Պ.Յավորովի անվան N131 միջն. Դպրոց,որն ավարտել է 1988թ.-ին արծաթե մեդալով:Նույն թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետ, որն ավարտել է 1993թ.-ին գերազանթության դիպլոմով:Նույն թվականին ընդունվել է աշխատանքի Երևանի Պ.Յավորովի անվան դպրոց` որպես դասվար,իսկ 1995թ-ից նույն դպրոցի փոխտնորեն-կազմակերպիչն է:Ամուսնացած չէ:
Որոնում
Քարտեզ
Օրացույց
«  Июнь 2025  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
http://131dproc.do