Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:
(Արև)
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:
(Կատու)
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:
(Ցորեն)
4.Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:
(Կրիա)
5.Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:
(Գիրք)
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:
(Մեղու)
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ:
(Մորեխ)
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:
(Լուսին)
9.Տեսա իմ հոգու հոգին
Հողում թաղվեց, մահացավ,
Շատ չարչարվեց ու կրկին
Ծիլ արձակեց, բարձրացավ,
Սրի բերան նա ընկավ,
Քարով ճզմվեց, փշրվեց,
Հետո բոցում այրվեց,
Նոր կյանք առած՝ ետ եկավ:
(Ցորեն)
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:
(Լուսին)
Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
Ժանիքը սուր, ագին բարակ,
Եվ աչքերն են մի-մի ճրագ:
(Հովազ)
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
Չունի դադար, հանգիստ ու քուն:
(Մեղու)
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:
(Գետ)
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:
(Գարուն)
Առանց դրա չկա տուն,
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն:
(Դուռ)
16.Նաապրում է շարժուն տան մեջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:
(Ձուկ)
Ճամփա ելած՝ գնում էր Վան,
Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
Մի-մի հատիկ առած մեջքին:
(Մրջյուն)
Բարեկամ է նա միշտ մարդուն,
Աղմկում է, ձայնեղ կանչում,
Երբ որ գող է մտնում իր տուն:
(Սագ)
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան:
(Երկինք)
Շրջում է նա, ոտքեր չունի,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն:
(Նամակ)
Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում:
(Արև)
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:
(Միտք)
Բոցում թրծեցին,
Կախեցին սյունից,
Տարան, բերեցին:
(Խնոցի)
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս:
(Սանր)
(Դագաղ)
Ճանկեր ունի` կատու չէ,
Ատամ ունի մկան պես,
Քեզ կկծի` թե բռնես,
Ատում է լույս ու արև
Գիշերով է թևում վեր:
(Չղջիկ)
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:
(Արև)
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:
(Կատու)
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:
(Ցորեն)
Ունեմ անթիվ թշնամի,
Շատ վախլուկ եմ ու պոչատ,
Կրծողներին հարազատ:
(Նապաստակ)
31Ո՞ր սերմնացանն է՝ հոգատար, շիտակ,
Փաստեր է ցանում դաշտերում ճերմակ,
Փառաբանում է գործը բարության,
Նզովքի հանձնում գործը չարության:
(Պատմիչ)
Լույսից արագ ու ուժեղ,
Ծնվում է մեր ուղեղում
Ու լույս սփռում ամեն տեղ:
(Միտք)
Անհոգ մանկան ծիծաղով,
Դառնում եմ օր ու տարի
Անհամար իմ պահերով:
(Ժամանակ)
34.Արտացոլվում է նա հայլու պես,
Եթե մտածես, իսկույն կգտնես,
Խաղաղ պահերին՝ հանդարտ է ու հեզ,
Թե վանես նրան, կգա դեպի քեզ:
(Ալիք)
Ահագնանում ու հետ դառնում,
Թե փորձում ես նմանակել,
Կրկին քեզ է վերադառնում:
(Արձագանք)
Մշուշն է պատում արևի շողը,
Հիմքից ցնցում է աշխարհը արար՝
Միչև գտնում է ելքի մի հնար:
(Հրաբուխ)
Որը և՛ տեսնում, և՛ շոշափում ես,
Մոլեկուլ, ատոմ, երբ որ միանում,
Մի ամբողջական զանգված են դառնում:
(Նյութ)
Անունն ասա, եթե գիտես,
Կատաղի է, բիրտ ու ահեղ,
Չի այցելում նա վարատեղ:
(Ցուլ)
բերում է գարուն, աշուն կամ ամառ,
Ձմեռ է բերում՝ աստղիկներ պեսպես,
Անունը ասա, եթե կարող ես;
(Տարի)
Հովանավորն է արար աշխարհի,
Ոչ հողածին է, ոչ էլ այլ էակ՝
Մարդիկ կոչում են նրան...
(Ժամանակ)
Ծլում-ծաղկում է նա յոթը գարուն,
Ո՞ր բույսն է, գիտե՞ք, կերն այն հյութալի՝
Անասուններին այնքան ցանկալի:
(Կորնգան)
Շողարձակում են հորիզոնն ի վեր,
Ի՞նչ ոչխարներ են՝ անհամար, անթիվ,
Բայց չունեն գամփռեր և չունեն հովիվ:
(Աստղեր)
Հուրհրում են ու դողդողում,
Լուրթ լազուրից ցած չեն գալիս,
Ճառագում են ու փայլ տալիս:
(Աստղեր)
հենվում են, մաշում,
Երբ պետքս չունեն՝
ինձ չեն էլ հիշում:
(Ձեռնափայտ)
Ջուր եմ խմում անկշտում,
Դառնում քուլա, դառնում շոր՝
Ինձ դրա համար են պաշտում:
(Բամբակ)